
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում` Խանջյան փողոցում, Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցի հարևանությամբ: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ միմյանց են բախվել միանգամից 6 մեքենաներ:
Բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 4 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց:
Խանջյան փողոցում երթևեկությունը մասամբ դարձել է միակողմանի: