Կոկորդիլոսների հարցերով փորձագետի համբավ ունեցող Վեդու քաղաքապետ Գարիկ Սարգսյանը սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Դատելով գրառումից և դրա տակ եղած քննարկումից, խոսքը իր, իր ընկերոջ և ընկերոջ կնոջը վերագրվող պատմության մասին է, որը բնականաբար մեզ հետաքրքիր չէ։ Գարիկ Սարգսյանի կամ ցանակցած այլ ՔՊ-ականի անձնական կամ սեռական կյանքը տհաճ է անգամ քննարկել։
Գարիկ Սարգսյանի գրառման մեջ կա մի հատված, որը կարծես կլինիկական ախտորոշում լինի և վկայում է այն, որ ՔՊ-ում շատերն են կորցրել իրականության զգացումը։ Գարիկ Սարգսյանը մասնավորապես գրել է․ «Եվ ուրեմն, այդ լկտի սուտը հորինողին եւ ջանասիրաբար տարածողներին խորհուրդ եմ տալիս՝ իմ կերպարով դաստիարակեք ձեր երեխաներին, եթե ուզում եք, որ նրանք բարոյական մարդիկ մեծանան եւ չընդօրինակեն ձեզ»։
Պատկերացնում եք հասարակական ինչպիսի դեգրադացիա տեղի կունենա, եթե մարդիկ իրենց երեխաներին դաստիարակեն ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի օրինակով։



