Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Զվարթ» ՍՊ ընկերության՝ ք. Երևան, Թումանյան փողոց 32/14 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված օրենսդրական պահանջների խախտումները վերացվել են (սննդի կառույցի պատերը վնասված էին եղել, անհարթ և ոչ նորոգ վիճակում)։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը:



