Խորհրդարանն ընտրեց Կենտրոնական բանկի փոխնախագ...

ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց Արմեն Նուրբեկյանին, իսկ խորհրդի անդամի պաշտոնում՝ Նարեկ Ղազարյանին:

Փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից ընտրության քվեարկություններին մասնակցել են 76-ը: ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում Արմեն Նուրբեկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 70-ը, դեմ՝ 6-ը:

ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Նարեկ Ղազարյանի թեկնածությանը ևս կողմ էր քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 6-ը:

Երկու թեկնածուներին էլ առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: