Թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով խոսում են այն մասին, որ խնդիրը հայերի և Հայաստանի հետ երբեք չի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
«Ավելին, նրանք խոստովանում են, որ քանի դեռ կար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրենք ռիսկ չէին անում ակնհայտ զավթողական ծրագրերով հանդես գալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Իլհամ Ալիևի կողմից դրվեց շրջանառության մեջ Փաշինյանի կողմից Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին։
Հայկական պատասխանատու գերատեսչությունների՝ երեք տարվա հանցավոր անգործության պայմաններում այսօր Ադրբեջանում պետական հրահանգով ՀՀ տարածքը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»՝ տերմին, որը չունի որևէ աշխարհագրական, փաստական, պատմական ու անգամ տրամաբանական հենք, բայց փոխարենը ունի հեռուն գնացող շատ վտանգավոր միտումներ, որոնք հնարավոր է կանխել խելացի ու կազմակերպված աշխատանքով, այլ ոչ թե հանրությանը խաբել «հաստատված խաղաղության» մասին ստերով»,-գրել է նա:



