«Խնչած ունենալու» նուրբ արվեստը կամ ողջ ամառը...

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախորդ տարի ավագանու ընտրություններից առաջ տարածվող նախընտրական գովազդներում հպարտորեն ասում էր «մաքրելու ենք»՝ նկատի ունենալով քաղաքի աղբահանությունը, որը քաղաքային նախորդ իշխանությունները պատշաճ որակի չէին իրականացնում։

Ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հաղթեց և ստացավ քվեների 82 տոկոսը։  Արդեն 9 ամիս է, ինչ Հայկ Մարությանը քաղաքապետ է, իսկ ավագանում մեծամասնություն է իր թիմը, սակայն քաղաքը ոչ միայն մաքրված չէ, այլև շարունակում է աղբի մեջ կորած մնալ։ Աղբահանրության խնդիրը հիմա շատ ավելի վատ է, քան նախորդ իշխանության օրոք։

Ամիսներ առաջ խոսելով աղբահանրության խնդրի մասին և քաղաքային իշխանությունների թերացման մասին՝ հայկ Մարությանը վստահեցնում էր, որ նոր մեքենաներ ձեռք բերելու դեպքում ամեն բան կկարգավորվի։ Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը նաև նոր մեքենաներ ձեռք բերեց։ Թվում էր, թե խնդրիը մոտ է լուծման, սակայն իրականում աղբահանրության խնդիրը շարունակում է տխուր վիճակում մնալ։ Հատկապես վերջին օրերին տպավորություն է, թե որևէ մեկը աղբահանությամբ չի զբաղվում։

Ահա սա է քաղաքային իշխանության և ընդհանրապես նոր իշխանության  արձագանքը հանրային լայն աջակցությանը։ Սա նաև հանրության համար պետք է մտորելու տեղիք տա՝ արդյո՞ք ճիշտ էր «դըմփ դըմփ հու»-երի տակ, առանց ծրագրերին և գործիչներին նայելու ընտրել իշխանությունը, որը իր ամենապարզունակ խոստումները չի կարողանում և չի պատրաստվում իրականացնել։