Կհեշտացվի զինծառայողների կյանքին կամ առողջութ...

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների
կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի հիման վրա վճարվող հատուցման
գումարների վճարման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն է: Արդյունքում նախատեսվում
է հեշտացնել հատուցման հիմնադրամի կողմից գումարների վճարման գործընթացը՝ նվազեցվելով իրականացվող
վարչարարությունը և ներկայացվող փաստաթղթերը: Կկարգավորվի 2020 թվականի ընթացքում ավել վճարված
դրոշմանիշային վճարների վերադարձը։
Գործադիրը որոշել է հետ վերցնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Արարատի մարզում
գտնվող անշարժ գույքը և նվիրաբերել Դաշտավան համայնքին՝ այն վերանորոգելու և որպես մանկապարտեզ
շահագործելու նպատակով։
Կառավարությունը լրացումներ է կատարել «ի Գործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական
կառավարման համակարգում» միջոցառման մեջ: Ըստ այդմ, սփյուռքահայ մասնագետներն իրենց մասնագիտական և
փորձագիտական հմտությունները, նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կկիրառեն որ միայն ՀՀ
պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներում, այլև՝ Արցախի պետական կառավարման
մարմինների աշխատանքներում: Հատկապես հետպատերազմյան շրջանում սփյուռքահայ մասնագետների զգալի քանակը
ցանկություն են հայտնել իրենց նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կիրառել նաև Արցախում: