
Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։ Այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում՝ անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին։
Խոսելով խաղաղության գործընթացի կարևորության մասին՝ Փաշինյանը նշեց․
«Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին: Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետև ահա Հայաստանը՝ որպես միջազգային կյանքի ավելի ու ավելի հեղինակավոր դարձող մասնակից, ավելի անկախ, ավելի ինքնիշխան, ավելի ինքնավստահ մի պետություն: Ահա սա է այն նպատակը, որի համար ընկան մեր եղբայրներն ու քույրերը: Նրանց զոհողության սուգը պիտի հաղթահարենք խաղաղության բերկրանքով»: