Խաղաղությունն է Հայաստանի զարգացման ամենամեծ...

Երբ խոսում ենք Հայաստանի զարգացման առաջընթացիկ տեմպերի մասին, ապա դրանք քաղաքական հայտարարություններ չեն, այլ կոնկրետ փաստերի ու վերլուծությունների վրա հիմնված թվեր, որոնք ձևակերպված են մեկ միասնական փաստաթղթում՝ բյուջեում։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

«2026 թվականի պետական բյուջեն խաղաղության տրամաբանությամբ տնտեսական բյուջե է, որը կազմված է 2025 թվականի օգոստոսի 8-ի շրջադարձային իրադարձությունների հիմքով։

Ինչու եմ շեշտում խաղաղությունը, քանզի հենց խաղաղությունն է, որ հնարավորություն է տալիս բացահայտելու Հայաստանի և նրա հասարակության ողջ ներուժը՝ տնտեսական, քաղաքական, տեխնոլոգիական, կրթական, գիտական, սոցիալական և այլ ոլորտներում։ Խաղաղությունը ամենամեծ կապիտալն է ու հնարավորությունը, որի ճիշտ և արդյունավետ օգտագործումը կբազմապատկի մեր ներուժը վերը նշյալ բոլոր ոլորտներում՝ բարձրացնելով մեր դիմադրողականությունը հնարավոր մարտահրավերների նկատմամբ»,- ասաց Ալխաս Ղազարյանը։