Խաղաղություն աղերսելով՝ պատերազմներից անհնար...

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է իրեն հաճախ տրվող հարցին՝ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում։ Շարմազանովը նշել է մի շարք քայլեր․

«Ինձ հաճախ են հարցնում ՝ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում․

Դադարեցնի հայ-թուրքական կործանարար սիրախաղը։

Ադրբեջանի հետ որևէ բանակցության չգնալ, մինչև գերիները չվերադառնան ու Հայաստանի 41 քառ.կմ թշնամին չի ազատել։

Առանց հիմնարար 3 սկզբունքների ու, մասնավորապես, ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրման՝ չսկսել որեւէ բանակցություն։

Միջազգային բոլոր ատյաններում՝ ԵԱՀԿ-ից մինչև ՄԱԿ, ԱՊՀ -ից մինչև ՀԱՊԿ, դնել Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցը։

Ոչ մի դեմարկացիա ու դելիմիտացիա՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու հայության անվտանգության երաշխավորման։

Բանակի վերազինում։

Սրանք այն քայլերն են, որոնք չեն արվել։ Ավելին. իրականացվել է ճիշտ հակառակը։ Ու հերիք է պատերազմով վախեցնեն։

Պատերազմով վախեցրեց ու զիջեց Սյունիքի մի մասը,Գորիս-Կապան 21 կմ-ը փաստացը թշնամուն տրվեց, ու այսօր թշնամին Հայաստանում է։

Խաղաղություն աղերսելով՝ պատերազմներից անհնար է խուսափել»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։