Խաչիկ գյուղում ադրբեջանցիները կրակել են տրակտ...

ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։

«Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։ Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,– ասաց գյուղապետը։
Նա նաև հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի ցերեկը։ Հակառակորդը կրակել է ավտոմատից։