ԿԳՄՍ նախարարը կրկին այցելել է Հայոց ցեղասպանո...

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Ընթացքին հետևելու նպատակով Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել հուշահամալիր:

Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունը, տեղում արձանագրվել են արված աշխատանքները, քննարկվել դրանց առնչվող մանրամասն հարցեր, ինչպես նաև նախանշվել առաջիկա անելիքները: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները հստակեցրել են նախատեսվող հաջորդական քայլերը:

Նախարարը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, ըստ անհրաժեշտության, աշխատանքային խմբեր ընդգրկելու հնարավորությունը՝ աշխատանքն առավելագույնս որակյալ և ժամկետների պահպանմամբ իրականացնելու նպատակով: