Կրթության զարգացման պետական ծրագիրն ունի կարևոր նպատակ՝ բուհերի խոշորացում։ Խոսքը նաև արդյունավետության և որակի մասին է: Այս մասին դեկտեմբերի 4-ին կառավարական ժամին հայտարարեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք ռեսուրս չունենք 60 հաստատություններում որակյալ կրթություն կազմակերպելու համար՝ դրանք համալսարան անվանելով»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ ցանկացած բուհ պետք է կարողանա կազմակերպել առնվազն 4000 ուսանողի կրթություն։
«Բուհերի խոշորացումն անխուսափելի է. Սա նշանակում է, որ լիցենզավորման պայմանները պետք է արտացոլեն այս նպատակը»,- հավելեց Անդրեասյանը: