ԿԳՄՍ ենթակառուցվածքների առումով ունենք շատ մտ...

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությանի խոսքերով՝ կրթության համակարգում առկա են լրջագույն խնդիրներ՝ բարոյահոգեբանական վիճակից մինչև ենթակառուցվածքներ։

2018-ին Երևանի ավագանու և խորհրդարանական ընտրություններն ըստ Հարությունյանի, ցույց են տվել, որ բողոքներ չեն եղել դպրոցների քաղաքականացվածության առումով։ «Մենք չենք ունեցել դեպք, որտեղ իշխանությունը որևէ տեղում ներգրավել է վարչական ռեսուրս, մասնավորապես հանրակրթության ոլորտում, էլ չասեմ՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  և բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- նշեց նա։

Ըստ Հարությունյանի՝ կրթական ոլորտում չնայած չի կարելի ասել, որ կոռուպցիայի հարցերը լուծվել են, սակայն համակարգային կոռուպցիա չկա։

«Ենթակառուցվածքների առումով ունենք շատ մտահոգիչ իրավիճակ։ Տիկին Զոհրաբյանը մի քանի օր առաջ նկարներ էր այստեղ ցուցադրում։ Տիկի՛ն Զոհրաբյան, ես կարող եմ մի քանի հարյուր տարբեր դպրոցներից Ձեզ նկարներ ցույց տալ և ոչ միայն հանրակրթական ոլորտից, այլ օրինակ՝ սպորտդպրոցներից, մշակութային օջախներից»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։