Երբ հեռախոով խոսում էին, ասում էին՝ հա, «брат»: Քեզ թվում էր՝ կողքերդ հայեր են այդ պահին: Կենցաղային բավականին նմանություններ ունենք: Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ընթացքում ասել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը՝ կիսվելով Բաքվում ստացած տպավորությունների մասին:
Հիշեցնենք՝ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ էին մեկնել են Բաքու:
Բաքու ժամանած ներկայացուցիչներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է:



