Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մի...

Երևանում, ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ հունվարի 25-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 24-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,-ասված է քաղաքապետարանի տրածած հաղորդագրության մեջ: