Կճոյանին պետք է կարգալույծ անել, և բոլոր նրան...

Կճոյանին պետք է կարգալույծ անել, և բոլոր նրանց, ովքեր դեմ են Եկեղեցու միացյալ կարծիքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։

«Եթե Կճոյանն առանց Վեհափառի գիտության է հանդիպել Փաշինյանին և եկեղեցու ընդհանուր դիրքորոշմանը դեմ կարծիք ունի՝ ապա պետք է կարգալույծ արվի։ Սա վերաբերում է նաև մնացածին։ Եթե նրանք եկեղեցու դիրքորոշումից այլ դիրքորոշում ունեն՝ եկեղեցում չեն կարող լինել։ 

Եկեղեցու միության հարցում չի կարող բազմակարծություն լինել։ Կարող է բազմակարծություն լինել, օրինակ, այլ հարցերում, բայց ոչ այն կանոնական հարցերում, որ Եպիսկոպոսաց ժողովը, Մայր աթոռում, Վեհափառ Հայրապետի ատենապետությամբ կորոշի»,- ասաց նա։