«Կազբեկի» անցակետում տարհանում է հայտարարվել

Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին գտնվող «Դարիալի» («Կազբեկի»)  անցակետի բոլոր աշխատակիցները տարհանվել են, իսկ երկրների միջև ճանապարհային երթևեկությունը դադարեցվել է Դևդորակի գետում ջրի մակարդակի բարձրացման մասին ազդանշան ստանալուց հետո։  Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, նշված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Տարածքն ուսումնասիրելու համար արդեն օդ է բարձրացել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, որում կան Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության աշխատակիցներ և երկրաբաններ։

Դարիալի-Վերին Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի միջև ներկայումս գործող միակ անցակետն է։

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  Sputnik Արմենիային ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել էր, որ Լարսի անցակետում ճանապարհի փակման հետևանքով արդեն 600 բեռնատար է կուտակվել։