Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսում նշեց Արշակ Սրբազանը։
«Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելիությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեղանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպոսներ։ Կաթոլիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, և ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս, կաթոլիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։
Կաթողիկոսը չի կարող հեռանալ, և կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, և ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Կկաթողիկոսը ունի եկեղեցու և եկեղեցուն պատկանելիության բարձր չափազանց բարձր գիտակցություն»,–ասաց նա։



