Կատարը պատրաստ է միջնորդել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև գերիների հրատապ փոխանակման հարցում։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է չինական «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրին։
«ԱՄՆ-ի աջակցությամբ Կատարը ձգտում է հրատապ համաձայնության հասնել, որը կհանգեցնի ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելցի կանանց ազատ արձակմանը՝ Իսրայելի բանտերում պաղեստինցի կին բանտարկյալների դիմաց»,-հայտնում է լրատվամիջոցը:



