Կատարի վարչապետ, ԱԳ նախարար շեյխ Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Թեհրանին և Վաշինգտոնին կոչ է արել երկխոսության և փոխըմբռնման հուշագրի կատարման։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զրույցի ընթացքում Կատարի կառավարության ղեկավարն ընդգծել է բոլոր կողմերից երկխոսությանը և դիվանագիտությանը հավատարիմ մնալու, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համաձայնեցված պայմանների կատարման անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական էսկալացիան։ Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին նաև դատապարտել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումները՝ նշելով, որ նման գործողությունները խաթարում են վստահությունը, սպառնում միջազգային նավագնացության անվտանգությանը և վնաս հասցնում տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու ջանքերին։



