Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի...

Կատարի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանի սահմանազատման վերաբերյալ։

 Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունը հրապարակել է  Կատարի ազգային լրատվական գործակալությունը։  

Համաձայն  հայտարարության՝  Կատարը հույս ունի, որ նախնական համաձայնությունը ճանապարհ կհարթի երկու կողմերի միջև չլուծված խնդիրների լուծման համար՝ երկխոսության և խաղաղ միջոցներով: