Կասպից ծովում երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովում երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։

Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:16-ին։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ, օջախը գտնվել է 74 կմ խորության վրա։