Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Կարեն Հայրապետյան Էդիկի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (Արարատի մարզ, գ. Դաշտավան, Մասիս - Էջմիածին խճուղի 21)։
Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում՝ թերլիցքավորում։
Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է՝ մինչև խախտման վերացումը։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։



