Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական...

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Արարատ մարզի Վերին Արտաշատ համայնքում, անհատ ձեռնարկատեր Արևիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։

ՍԱՏՄ արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից ստուգման ժամանակ պարզվել է, որ օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝

  • սննդի կառույցը կառուցված չէր այնպես, որ բացառեր անցանկալի բորբոսի առաջացումը,

  • խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը չունեին հարթ մակերես և նորոգ վիճակ, ինչը չէր ապահովում պատշաճ մաքրում և ախտահանում,

  • լվացարանի և սեղանի մակերևույթները պատրաստված չէին հիգիենայի պահանջներին համապատասխանող նյութերից և չէին պահպանվել բարվոք վիճակում։

Հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ ՍԱՏՄ-ն սահմանել է ժամկետ՝ անհամապատասխանությունները վերացնելու համար։