Կասեցվել է Երևանում գտնվող լցակայանի հեղուկ գ...

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզին վաճառքով զբաղվող «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Բագրատունյաց 1/6)։

Տեսչական մարմին հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է՝ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, ինչի պատճառով կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։խատանքների։