ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Բելիսսիմո Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել է սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտում՝ սանհանգույցների դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական գործընթացների իրականացման տարածք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։



