
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագորղների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի փոխադարձ մեղադրանքներին․«Եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, ապա կարծում եմ՝ պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։