Ինքը թատերական կերպով ամբիոնից իջավ, կանգնեց, նայեց դատավորի կողմը, ասեց՝ մի հատ նայի իմ աչքերին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր և «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Իջավ, եկավ էդտեղ, ես էլ անմիջապես իր դիմաց նստած եմ։ Պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը և դիտողություն արեցի», - ասաց Աղազարյանը։



