
Լեհաստանի Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար, անկախ թեկնածու Կարոլ Նավրոցկին, որին աջակցում է պահպանողական «Իրավունք և արդարադատություն» կուսակցությունը, հաղթում է նախագահական ընտրություններում։
Ինչպես հաղորդում է լեհական հեռուստատեսությունը՝ հղում անելով պետական ընտրական հանձնաժողովի տվյալներին, քվեաթերթիկների 99.55%-ի մշակումից հետո Նավրոցկին ստացել է ձայների 51%-ը։ Նրա մրցակից Ռաֆալ Թշակովսկին ստացել է 49%։ Երկրի երեք հիմնական հեռուստաալիքների կողմից անցկացված էքզիթ-փոլերը ցույց են տվել, որ ընտրողների մասնակցությունը կազմել է 71.7%։
Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ էին դուրս եկել Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին «Քաղաքացիական պլատֆորմ» աջ Լիբերալ կուսակցությունից, որը գլխավորում է գործող վարչապետ Դոնալդ Տուսկը, եւ Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Կարոլ Նավրոցկին՝ անկախ թեկնածու, որին աջակցում է «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը:
2024 թվականի փետրվարին Նավրոցկին ընդգրկվել է Ռուսաստանի կողմից հետախուզվողների ցուցակում՝ Լեհաստանում Կարմիր բանակի հուշարձանների քանդմանը մասնակցելու համար, փոխանցում է rbc.ru-ն։