Կարո Ղուկասյանին ազատել են աշխատանքից

Այսօր աշխատանքից ազատվել է Պետական վերահսկողական ծառայության իրավախորհրդատու Կարո Ղուկասյանը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքում:

Ղուկասյանը նշել է, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում.«Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Էլբեկի Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքը կրճատումն է չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը ինչքան ծանոթ բարեկամ ունեն բերել են և տեղավորել գործի»։