Կարմիր կետագծերի գործով՝ դատարանը վարույթից հ...

Ինչպես հայտնի է, այսօր Վարչական դատարանը կոլեգիալ կազմով բանավոր կարգով քննում էր «Մայր Հայաստան» շարժման դիմումը, որով վիճարկվում է Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափությունը:

Դատական նիստը, սակայն, հետաձգվել է, քանի որ պարզվել է, որ պատասխանող կողմի ներկայացուցիչը պատշաճ պատրաստված չէ և չի կարողանում պատասխանել հայցվոր կողմի և դատարանի հարցերին։

Արդյունքում, դատարանը վարույթից հեռացրել է պատասխանող կողմի ներկայացուցչին։

Նիստից հետո մանրամասներ են հայտնել փաստաբան Վահե Գրիգորյանը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։