Քանի որ Երևանում «Կարմիր կամրջի» բացումից շատ ոգևորվեցինք, հիմա, ինչքան կամուրջ կա, մենք կամուրջ mood-ի մեջ ենք: Հիշում ենք՝ էլ որտեղ կամուրջ կա, որը կարելի է վերականգնել, լուսավորել: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ Վայոց Ձոր մարզպետի հետ էլ է այդ թեմայով խոսակցություն ունեցել:
«Այնուամենայնիվ, այդ կամուրջը մայուղուց կերևա, թե՝ չի երևա, ուրիշ մոտեցում ցուցաբերենք: Երևի տեսադաշտ բացենք, և այնտեղ էլ լուսավորենք, դա էլ է պատմական կամուրջ»,- ասել է Փաշինյանը:
«Եթե ճանապահին կա հին կամուրջ, ռեստորան կա, հին կամուրջ-ռեստորանը այդ կամուրջի դիմացն է՝ Արփա գետի վրա, ավելի շատ գեղեցիկ կամուրջ է և լուսավորություն կլինի», - ավելացրել է նա:
Փաշինյանի խոսքով՝ Երևանում իրենք պատմական կամուրջներ են գտել, որոնք պարզվում է մասնավոր տարածքի վրա են գտնվում:
«Գերակա շահ ճանաչելով՝ կփորձենք այն վերադարձնել համայնքին կամ պատմամշակութային արժեք է՝ այնտեղ էլ վերականգնման աշխատանքներ կիրականացնեՆք: Եվ այդպես շարունակ»,- ասել է Փաշինյանը:



