Կարմիր գրքում գրանցված արծիվը տեղափոխվել է Եր...

ՀՀ Կարմիր գրքում գրանցված արծիվը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի, հայտնում են ԲԸՏՄ-ից:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին նոյեմբերի 24-ին, ժամը՝ 12։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի ՄՓՎ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացվել էր ահազանգ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան փողոցում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին հայտնաբերել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Մեծ ենթարծիվ» տեսակի փետրածածկը վնասված վայրի թռչուն, որին Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա։

Վերականգնումից հետո ՀՀ կարմիրգրքյան արծիվը բաց կթողնվի վայրի բնություն։