Կարմիր և սև բերետավորի աշխատանքի են ընդունում...

Վերջերս մի քաղաքացի էր այցելել մեր խմբագրություն, որպեսզի տեղեկացնի իր հետ տեղի ունեցած անարդարության մասին։ Քաղաքացին ում անունը չենք կարող ներկայացնել, պատմում էր, որ ցանկացել է աշխատանքի ընդունվել ոստիկանությունում և դառնալ կարմիր բերետավոր։ Անցել էր բոլոր քննությունները և ապահովել էր գերազանց արդյունք սահմանված նորմերի շրջանակում։ Քաղաքացուն սակայն մերժել էին ու հրաժարվել ընդունել աշխատանքի։

Լուրն իրեն շատ էր վրդովեցրել և փորձել էր հասկանալ, թե ինչու՞ է դուրս մնացել, երբ լավագույն արդյունքն է ապահովել։ Քաղաքացու պնդմամբ համակարգի իր ծանոթը ասել է, որ կոնկրետ կարմիր և սև բերետավորների համար նաև ԴՆԹ ստուգում են իրականացնում ու աշխատանքի են ընդունում նրանց, ովքեր ավելի շատ թուրքական գեն ունեն։

Այն ժամանակ քաղաքացու այս պատմությանը հեգնանքով վերաբերվեցինք և ճանապարհեցինք, բայց դրանից հետո երբ եղան հայտնի միջադեպերը՝ Եռաբլուրում ծնողներին քարշ տալու, անչափահասների և կանանց ծեծելու` եկանք համոզման, որ քաղաքացին ամեն դեպքում ճիշտ էր ասում։