Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հոկտ...

 Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել Խերսոնի մարզի՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող Օլեշկի քաղաքում ժամանակավոր հրադադար հաստատելու շուրջ։ Reuters-ի փոխանցմամբ՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդական մասնակցությամբ։ Հրադադարը նախատեսվում է սկսել հոկտեմբերի 27-ից՝ հնարավորություն տալով քաղաքացիական բնակչությանը տարհանվել, ինչպես նաև քաղաք հասցնել սնունդ, դեղորայք և մարդասիրական օգնություն։ Օլեշկիում մնացել է մոտ 1700–2000 բնակիչ, որոնց մի մասը տարեցներ են և բախվում են սննդի, ջրի ու դեղորայքի պակասի։ Այս պայմանավորվածությունը վերաբերում է միայն առանձին բնակավայրին և չի նշանակում ամբողջ ռազմաճակատում հրադադարի հաստատում։