«Կարմիր դրոշով» երթը հասել է կառավարության մո...

Երևանի փոքր կենտրոնում այս պահին Հայկական բնապահպանական ճակատի նախաձեռնությամբ իրականացվում է երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Բնապահպանները, քաղհասարակության ներկայացուցիչները, տարբեր գործիչները պահանջում են չեղյալ համարել նախկին կառավարության կողմից Ամուլսարի հանքի շահագործման համար տված թույլտվությունը և թույլ չտալ, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործվի։

Երթն իրականացվում է գլոբալ բնապահպանական շարժման շրջանակներում, որն այս պահին անցկացվում է աշխարհի շատ երկրներում։

Երթի մասնակիցների շարքի առջևից կարմիր դրոշն է, որի վրա գրված է՝ «Քանի կանք, ոչ մի հանք»։

Այս պահին ակցիայի մասնակիցները գտնվում են Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց։