Կառլ Երրորդը պաշտոնապես հռչակվել Է Մեծ Բրիտան...

Գահաժառանգության խորհուրդը Կառլ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ: Այս մասին հայտնում է euronews-ը:

Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Թագուհու մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարվել, իջեցվել են բոլոր դրոշները։