«ՀԾԿՀ շուրջ 25 տարվա պատմության մեջ առաջին անգամ հանձնաժողովի նախագահն անհատական որոշում է ընդունում և հարուցում է վարույթ: Կարգավորողի սկզբունքներից մեկը՝ թափանցիկ աշխատանքի ապահովումը այս մասում, համենայն դեպս, ընկալելի չէ․ ո՛չ կարգ կա, ո՛չ էլ թափանցիկություն: Հիմա առնվազն ինձ մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում այն տիրույթների հետ, որտեղ օրենսդիրը վերոնշած օրենսդրությունների փոփոխությունից հետո չի ենթադրել որևէ մի պուճուր, անհրաժեշտ գործողություն համալիր տեսանկյունից, որ կարելի էր ապահովել օրինակ ՀԾԿՀ նախագահի որոշակի գործողությունների կանխատեսելիություն կամ շարունակականություն: Հիմա ի՞նչ է պարզվում վարույթի ավարտին․ պարզվում է, որ ՏԿեՆ հաղորդման մեջ մեծ չափերի խնդիրները, ամբողջականությունը այդքան էլ ամբողջական չէ, քանզի ներկայացված կետերից առնվազն 6-7-ը ՏԿԵՆ տիրույթում չեն ընդհանրապես։ Եթե այդ ամբողջականությունը քանդվում է, հետևաբար այն նպատակներին, որով կառավարվել ու առաջնորդվել է թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրը, եթե այդ ամբողջականությունը չկա, հետևաբար այդ ամբողջականության բացակայումը չի կարող հավաստել, որ այն խնդիրների լուծմանը կարելի է այս մեթոդներով ազդել»,- այս մասին ՀԷՑ-ի լիցենզիան չեղյալ համարելու վերաբերյալ ՀԾԿՀ նիստի ժամանակ ասաց «Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչ Միքայել Սողոմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



