«Կարևորում ենք սոցիալական շտապօգնության դերը, որը ավելի շատ համակարգման աշխատանք է ներկայացնելու: Այսինքն` այն աջակցությունը, որ կազմակրեպվում է համայնքների, հասարակական կազմակերպությունների, գերատեսչությունների կողմից, պետք է հավաքել մի տեղ և ուղղել այնտեղ, որտեղ իսկապես կա դրա կարիքը:
Մենք գիտենք, որ բարեգործական ծրագրերը տարերայնորեն են իրակացվում, բայց որպեսզի այն արդունավետ լինի, պետք է համակարգվի»,- այս մասին այսօր Աժ-ում տեղի ունեցած հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա նշեց, որ մի շարք ծրագրեր շարունակվելու են` մինչև 3 տարեկան երեխաների համար տրվող նպաստը, մինչև 2 տարեկան երեխա ունեցող աշխատող մայրերին ուղղված ծրագրերը...
«Կարևորում ենք ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանների տրամադրումը, և այստեղ պետությունը պարտավորվածություն ունի ընտանիքում բռնության կանխարգելման և խախաղաության վերկանգնման օրենքի համաձայն նաև ապաստարանների համար: Այսօր որևէ ապաստարան պետական աջակցություն չի ստանում, այս մասով ևս համաֆինասավորման ձևով նախատեսում ենք նվազագույնը 2 ապաստարանի ծառայություններ ֆիանասվորել»,- ասաց նախարարը:
Այս բոլոր ծրարգրեը իրականացվելու են մրցույթային կարգով:



