Կարեն Բեքարյանը չկալանավորվեց. դատարանը մերժե...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Այս մասին ասաց Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։

Դատարանը, նաև ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։