Կառավարությունը Վահե Գրիգորյանից նամակ չի ստա...

Կառավարությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանից նամակ չի ստացել: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված: