Կառավարությունը ստացել է Վահե Գրիգորյանի նամա...

Կառավարությունը ստացել է Սահամանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության»-ը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին նամակն ուսումնասիրվում է։

Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:

Երեկ հայտնի դարձավ, որ Վահե Գրիգորյանը զրկվել է Սահմանադրական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների քննության մասնակցության հնարավորությունից: