Կառավարությունը 40 մլրդ կներդնի ՏՏ ոլորտում

Հայաստանի Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով, նախագծերը վերաբերում են ոլորտի աջակցության ընդլայնմանը:

Մասնավորապես, նախատեսվում է եկամտահարկի 60 տոկոս աջակցություն աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման, ինչպես նաև մասնագիտական կադրերի պատրաստման համար 50 տոկոս փոխհատուցում: Կառավարությունը պարտավորվում է տարեկան շուրջ 40 միլիարդ դրամ ներդնել տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ այս օրենսդրական փոփոխությունները «պատմության նոր էջ են բացում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար»:  Նրա խոսքով, «Կառավարությունը հանձն է առնում յուրաքանչյուր տարի շուրջ 40 մլրդ դրամ ներդնել այս ոլորտում»։

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն։