Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաք...

ՀՀ կառավարությունն իր այսօրվա հուլիսի 17– նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։

Գործունեությունն իրականացվելու է Արտաշատ քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 27 աշխատատեղ 135 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 42-ի՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 129 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․2 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ԷԴԳԱՐ ՓԱՐԹՆԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել բազմատեսակ տուփերի, գովազդային և փաթեթավորման նյութերի, պիտակների և այլ տպագրական ապրանքների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 400 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 37 աշխատատեղ 213 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 48-ի՝ 235 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 113 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 590 աշխատատեղ 370 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 605-ի՝ 405 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 178․2 մլն դրամ։