
Անդրեյ Սիբիհան նոր վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի կառավարությունում կշարունակի աշխատել որպես Ուկրաինայի արտաքին գործերի նախարար։ Գերագույն ռադան համապատասխան որոշում է կայացրել հուլիսի 17-ին՝ նախարարների կաբինետում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Խորհրդարանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում Անդրեյ Սիբիհայի թեկնածությանն աջակցել է 271 ձայնով։
Ըստ ընթացակարգի՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնի թեկնածուներին ներկայացնում է Ուկրաինայի նախագահը, իսկ նախարարների մեծ մասին առաջադրում է վարչապետը։
Հուլիսի 17-ին ավելի վաղ Գերագույն ռադան Յուլյա Սվիրիդենկոյին նշանակել էր վարչապետ՝ 262 կողմ ձայնով։