Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Չինաստա...

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: