Կառավարությունը 2022 թվականի սուբվենցիոն ծրագ...

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրել է  5.6 միլիարդ դրամ: Կառավարության նիստում ՀՀ  տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ՀՀ 25 համայնքներում օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 29 ծրագիր, որոնցից 26-ը քննարկվել և հաստատվել է 2021 թվականին, իսկ 3-ը՝ 2020-ին: «Խոսքը 790 միլիոն դրամի մասին է: Բոլոր ծրագրերն ավարտված են: Մենք այս գումարը հատկացնելով՝ կապալառու կազմակերպությունների նկատմամբ կառավարության պարտավորությունը համամասնության առումով կկիրառենք»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ սուբվենցիոն փաթեթները կառավարությունը փուլային տարբերակով է ֆինանսավորում:

Վարչապետը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք արդեն ավարտվել են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում: