
ՀԷՑ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին գրություն էր ուղարկել, որ կատարվի Ստոկհոլմի Արբիտրաժի միջանկյալ որոշումը: Այս մասին հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:
Նրա խոսքով՝ պատասխանում Մեսրոպյանը նշել էր, որ դա իր իրավասությունների շրջանակում չէ, բայց հետո իրենց հայտնի է դարձել, որ Հանձնաժողովի նախագահը գրություն է ուղարկել կառավարության աշխատակազմի ղեկավարին:
Նա կարդաց հիմնական կետերը Նարեկ Կարապետյանի գրության, որոնցից ամենակարևորներից է՝ վերացնել հանձնաժողովի նախագահի՝ հուլիսի 18-ի մեգաորոշմամբ կիրառված կանխարգելիչ միջոցառումը՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելը:
«Կառավարությունը պատասխանել է, որ պարտադիր է կատարման: Այսինքն, որոշումը կայացնելու պահից կատարման ենթակա է Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշումը»,- ասաց նա:
Ղազինյանը նշեց, որ ստացվում է մի իրավիճակ, որ Կառավարությունն իմտիացիա է ստեղծում, թե ընդունում է Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշումը, բայց դե Հանձնաժողովն անկախ մարմին է, ինքը պետք է որոշի:
«Պատկերացրե՛ք մի իրավիճակ, երբ ՄԻԵԴ-ը որոշում կայանցի էստեղ պատասխանեն՝ մեր դատական մարմիններն անկախ են և չեն կատարում այդ որոշումը. շատ նման է սրան: Իմիտացիայի առումով էլ հետևյալն է, մենք այսպես ենք անում՝ Հանձնաժողովի նախագահը պետք է որոշի՝ դա կատարել, թե՝ ոչ:
Ամեն դեպքում գնդակը Հանձնաժողովի նախագահի դաշտում է և Հանձնաժողովի նախագահն այդ ամբողջ ինֆորմացիան ստանալուց հետո տնօրենների խորհդի նախագահին պատասխանում է, որ մեր իրաավասության շրջանակներում չէ, Հանձնաժողովը գործում է օրենքներով:
Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ դեպքում դիմել կառավարությանը, որ ստանա պարզաբանում: Իմ կարծիքով՝ դիմելու հիմնական նպատակն է հասկանալ՝ ինչպես պետք է գործի և ըստ պատասխանի, բնականաբար, այդ ձևով գործի»,- ասաց նա: