Կառավարությունն այսօր կմեկնարկի Հայաստանում Ե...

ՀՀ գործադիրն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում կընդունի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը ՍԴ ուղարկելու և դրանով վավերացման գործընթացը սկսելու վերաբերյալ։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը»: